Կան մասնագիտություններ, որոնք անընդհատության խնդիր ունեն. Լևոն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրենքի հիմքում ընկած է այն մոտեցումը, որ 18 տարին լրացած բոլոր անձինք պետք է ծառայեն բանակում: Այս մասին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկման ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ կան մասնագիտություններ, որոնք անընդհատության խնդիր ունեն: Սակայն, նրա խոսքով, դժվար է միանշանակ ասել, թե 18 տարեկան քաղաքացին ինչ ապագա կունենա, կդառնա գիտնական, թե ոչ:

«Մենք կարող ենք տեսնել` ենթաօրենասդրական դաշտում ինչ ենք անում: Կա մի հնարավորություն ևս, երբ անհատներին կառավարության որոշմամբ կարելի է տալ արտոնություն, բայց մենք պետք է որոշենք`որոնք են այդ չափանիշները»,- նկատեց նա:

Մկրտչյանը հավելեց, որ պետք է ձեւավորվի լուրջ հանձնաժողով, որի կազմում լինեն պատկան մարմինների ներկայացուցիչներ, ովքեր կուսումնասիրեն խնդիրները:




Լրահոս