Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» նախագահի պաշտոնը թափուր էր մնացել: Բանն այն է, որ հիմնադրամի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իվետա Տոնոյանը դարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ը նոր նախագահ ունի՝ Գագիկ Ծառուկյանի կրտսեր դուստրը` Անահիտ Ծառուկյանը, ով Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանի ուսանող է: Նա արդեն վեց տարի է, ինչ սովորում է բժշկական համալսարանում։