Միլիոնավոր դրամներ` տեղեկագրերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությանը կառավարության կողմից գումար կհատկացվի` 23 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված գումարով նախարարությունը պատրաստվում է մինչեւ տարեվերջ շարունակել ՀՀ պաշտոնական տեղեկագրերի պարբերական հրատարակությունը:

Բանն այն է, որ այս տարվա հունվար ամսին ընթացիկ ֆինանսավորումից 14 մլն 850 հազար դրամ տրամադրվել էր «Ընտրական օրենսգրքի» 15000 տպաքանակով հրատարակությանը: Իսկ նոյեմբերի 6-ի դրությամբ պաշտոնական տեղեկագրերի փաստացի ֆինանսավորումը մինչեւ տարեվերջ մնում է 7 մլն 793 հազար 700 դրամ, որը կբավարարի տեղեկագրերի հրատարակմանը մինչեւ նոյեմբեր ամսվա կեսերը:




Լրահոս