Իշխանական կուլիսներում ներքին որոշում է կայացվել. առաջին փոխվարչապետի ինստիտուտ չի լինի. «Հրապարակ».

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել, որ 2018-ին, երբ Սահմանադրության բոլոր նորմերը կյանքի կոչվեն, առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի: Սահմանադրությունը նախատեսում է առավելագույնը 3 փոխվարչապետ, բայց առաջին փոխվարչապետ նախատեսված չէ։

Փոխվարչապետներից մեկը կղեկավարի ֆինանսատնտեսական բլոկը, մյուսը` սոցիալ-մշակութսյին: Երրորդ փոխվարչապետի «գոյությունը» կախված կլինի քաղաքական ապագա դասավորությունից, կոալիցիոն կառուցվածքից: Նա էլ՝ վարչապետի բացակայության դեպքում, կփոխարինի նրան։

Ընդդեմ Կարեն Կարապետյանի՞ է որոշում կայացվել՝ հարցրինք իշխանական մեր աղբյուրին։ «Ոչ, հանուն Կարեն Կարապետյանի որոշում է կայացվել, որ «առաջին-երկրորդ» չլինի, տնտեսության կառավարման գործում լինի միայն ինքը»»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս