«Հրապարակ» օրաթերթը գրում է. « ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նախագահը որոշել են ատեստացիա անցկացնել աշխատակազմում եւ ազատվել հին «բալաստից»։ Երեկ ատեստացիայի մասին որոշումը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում։
Ըստ այդմ՝ 3 տարի պետական ծառայություն իրականացրած ԱԺ ծառայողները պետք է ատեստավորում անցնեն։ Արդյունքում ԱԺ ուռճացված աշխատակազմը կկրճատվի, եւ տարբեր եղանակներով ԱԺ խցկված ու ոչինչ չանող զանգվածը դուրս կմնա»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: