Կաշառքի միջնորդության համար հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հերթական փաստաբանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կաշառքի միջնորդության համար հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հերթական փաստաբանը՝ Վաղինակ Աթոյանը: Ավելի ուշ նրան ստորագրությամբ ազատ են արձակել: Սակայն նկատենք, որ այս մեկ տարվա ընթացքում թվով չորրորդ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել կաշառքի միջնորդության համար. նրանք գումար են վերցրել իրենց պաշտպանյալից՝ դատավորին տալու եւ այդպես գործի ելքը հօգուտ մեղադրյալի կայացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու են փաստաբանները կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնվում, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասել է. «Ընդհանրապես կոռուպցիայի՝ որպես երեւույթի մասին խոսելիս՝ պետք է արձանագրել, որ այն ներխուժել է հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտները: Դատաիրավական համակարգում կոռուպցիայի դրսեւորումներն ավելի անհանգստացնող են»»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս