
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին ներքին գործուղումների նպատակով հատկացված գումարները ամբողջությամբ սպառվել են: Ինչի արդյունքում ԲՆ աշխատակազմը չի կարող շարունակել ստուգումները:
Հետեւաբար չեն կարող ֆինանսավորվել քրեական գործերի շրջանակներում եւ այլ հիմքերով ապօրինի անտառհատումների` հատկապես ամանորյա տոների նախօրեին փշատերեւ ծառատեսակների եւ որսագողության` սիգ ձկան ձվադրման ժամանակահատվածում ստուգումներ իրականացնելու նպատակով` վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գործուղումները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բնապահպանության նախարարությունը դիմել է կառավարությանը եւ խնդրել այդ նպատակով իրենց հատկացնել 22 մլն 435 հազար դրամ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: