«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուրջ 20 միլիոն դոլարի պարտքեր ունի: Պարտքատերերը փորձում են ստանալ այդ գումարը, բայց վերջինս պարտքի մարումը հետաձգելու համար շատ պրիմիտիվ հնարքի է դիմել՝ ասելով, որ 2018-ի ապրիլից հետո նշանակվելու է փոխվարչապետ:
Սակայն նրանք, ովքեր տեղյակ են, որ Արգամիչի ասածն իրականության հետ որևէ աղերս չունի, փորձում են ստանալ գումարը՝ առաջնորդվելով «էս պահին» սկզբունքով, կամ տարբեր միջնորդների միջոցով»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: