Ջիգարխանյանին շտապ հոսպիտալացրել են. նա չի կարողանում քայլել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին ծանր վիճակում շտապ հոսպիտալացրել են: Այս մասին Dni.Ru-ին հայտնել է թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեեւան:

«Դիաբետի պատճառով նա չի կարողանում քայլել: Նրան հիվանդանոց է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպնիկովը»,- ասել է Կորնեեւան: Բժիշկներն առայժմ զգուշանում են կանխատեսում կատարել:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանը հոկտեմբերին 10 օր հիվանդանոցում էր անցկացրել, եւ կնոջը թույլ չէին տալիս նրան տեսակցել: Դերասանի դուրս գրվելուց հետո նրա խնամակալն է դարձել ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, քանի որ նա մշտական խնամքի կարիք ունի::




Լրահոս