Կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգը ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին հավանություն տալու հարցը: Այս նախագծով ենթադրվում է, որ կիրականացվեն աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայություններ` պարտադիր ու պարբերական բնույթով:

Վարչապետը հավելեց, որ կառավարությունն ունի կոշտ թափոնների կառավարման հայեցակարգ, սակայն ամեն մարզի համար առաջարկվում են առանձին հայեցակարգեր: Տերտերյանը նշեց, որ կա թե’ համապետական, ռեգիոնալ հայեցակարգ, թե’ լոկալ ծրագրեր, արդեն իսկ մշակված են աղբահանության ծրագրերը առանձին մարզերի համար: Հայեցակարգերը մշակելուց հետո կմշակվի գործողությունների ծրագիր:




Լրահոս