Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց թվային օրակարգի վերաբերյալ:
«Ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարգ 2020-30 թթ.» երակարաժամկետ ռազմավարության աշխատանքները: Միաժամանակ, անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման և դրանց իրագործման աշխատանքները, հատկապես` այն ոլորտներում, որտեղ թվայնացման գործընթացի իրականացումն անհրաժեշտ է, չնայած բոլոր ոլորտներում էլ կարեւոր է»,- նկատեց նա:
Վարչապետը հաձնարարեց կառավարության աշխատակազմին ներկայացնել ըստ ոլորտների թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածությունը: «Երկրորդ՝ երկու շաբաթվա ընթացքում մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել 2018 թվականի թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար»,- հավելեց նա: