Որ դեպքում եկամտահարկը կվերադարձվի վարկառուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարկառուին եկամտահարկ վերադարձնելու դրույթին և մանրամասնեց,  թե որ դեպքում է պետությունը հետ վերադարձնում վարկառուին եկամտահարկը՝ հիփոթեքային վարկի տոկոսը մարելու նպատակով։

Նա ընդգծեց, թե եկամտահարկը որպես տոկոսադրույք փոխանցվում է այն վարկառուին, որը գնում է բնակարան նորակառույց շենքում։ Բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։ Սակայն նրա խոսքով, վարկառուն եւ համավարկառուն չպետք է ունենան այլ բնակարան։

«Մեկը ունեցել է մեկ բնակարան, եւս երկուսը գնել է։ Հարց է ծագում, եթե մարդն ունի մեկ բնակարան, ինչո՞ւ պիտի հարկատուների հաշվին նրա եկամտահարկը հետ վերադարձվի։ Այնպես չլինի, որ բնակարան գնողը լինի ֆինանսապես բարձր խավից եւ հարկատուների հաշվին օգտվի պետության աջակցությունից։ Պետք է բնակարանի արժեքը լինի 55 միլիոնից էժան եւ վարկառուն ու համավարկառուն չունենան այլ բնակարան»,–մանրամասնեց Վարդան Արամյանը։




Լրահոս