«Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալը մեխե՞լ է ոտքերը. վարչությունը պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Ալեն Մանուկյանն ոտքերը գամել է: Վերջինս ահազանգել էր ArmLur.am-ի խմբագրություն և ասում էր, որ իր խնդիրը կապված է ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ:

Նշենք, որ բացի Ալեն Մանուկյանից ArmLur.am-ին էր  ահազանգել  ՔԿՀ դատապարտյալ Սահակ Խաչատրյանը, ով հայտարարեց. «Մարդը ոտքերը գամել է և որևէ  լուծում չի տրվում, միթե արդարացի է, եթե լուծում չտրվի, լուրջ քայլերի կդիմենք»:

Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև ՔԿՀ վարչությունից: Ի պատասխան մեզ հայտնեցին, որ ՔԿՀ-ում չունեն նման դատապարտյալ, ով մեխել է ոտքերը: Եթե նման դեպք լիներ, անպայման կարձագանքեին:




Լրահոս