ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանը շարունակում է առաջատար մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շարունակում է գլխավորել Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի եզրափակիչ փուլի մրցաշարային աղյուսակը:

Վեցերորդ տուրում հայաստանցի շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

Արոնյանն ունի 4 միավոր եւ կես միավորի տարբերությամբ գերազանցում է մրցաշարի ութ մասնակցի:

Յոթերորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապպորտի հետ:

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի




Լրահոս