Որքան գումար կծախսի ԿԲ-ն նոր թղթադրամների տպագրության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կենտրոնական բանկը ներկայացրել է երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները, ինչն էլ քննարկումների թեմա էր դարձել: Սակայն դեռեւս պարզ չէ, թե երրորդ սերնդի թղթադրամների տպագրության համար ԿԲ-ն որքան գումար է ծախսելու:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԿԲ-ից տեղեկացրել են, որ թղթադրամների տպագրության եւ շրջանառության մեջ դնելու ծրագիրը նախատեսված է իրականացնել 2018 թվականին, հետեւաբար ծախսերն էլ հաջորդ տարվա միջոցներով են անելու: Սակայն Կենտրոնական բանկի՝ «Ժողովուրդ» օրաթերթին տրված պատասխանի մեջ հստակ նշված չէր՝ այդ նպատակով որքան գումար է ծախսվելու:




Լրահոս