Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի կայքը։
Հեռուստամարաթոն 2017-ի թեման «Բերքառատ Արցախն» է, իսկ ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի: Դրանցից մեկով նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, իոկ մյուսով՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։