«Ժամանակ» օրաթերթը գրում է. « ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է ընդունել կառավարության մարտահրավերը և ի պատասխան իր բիզնեսներում սկսած ստուգումների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին կարգադրել է խստացնել կառավարության քննադատությունը:
Բայց որպեսզի ավելի ընդգծի, որ իր պայքարը ոչ թե իշխանության կամ նախագահ Սարգսյանի դեմ է, այլ միայն վարչապետ Կարապետյանի, Ծառուկյանը կարգադրել է պաշտպանել իշխանության մյուս նախաձեռնությունները:
Մասնավորապես՝ Ծառուկյանը խիստ զգուշացրել է, որ խմբակցության անդամները որևէ կերպ չմասնակցեն ուսանողական ցույցերին կամ ընդհանրապես հանդես չգան ի պաշտպանություն ուսանողների առաջ քաշած պահանջների, հստակ պաշտպանեն իշխանության դիրքորոշումը»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: