Պարույր Հայրիկյանը Տիգրան Մուկուչյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար կդիմի գլխավոր դատախազին. հացադուլը շարունակում է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով արդեն 5-րդ օրն է հացադուլի մեջ է և պահանջում է, որպեսզի իրեն ձևաթուղթ տրամադրվի սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով, կդիմի գլխավոր դատախազին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, քաղաքացիների իրավունքները ոտնահարելու մասով գործողություններ կատարելու կամ անգործություն դրսևորելու հարցով:

«ԿԸՀ-ն իրավունք չունի, հղում կատարելով ինչ-որ օրենքի բացակայությանը, սահմանափակել մեր իրավունքները։ Այստեղ շատ կարևոր է այն, որ ՀՀ-ն միջազգային պարտավորվածություններ ունի, որոնք օրենքից բարձր են, և Տիգրան Մուկուչյանը, փաստորեն, հակադրվում է ՀՀ ընդունած գերակա օրենքներին»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Հայրիկյանը»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս