Էդիկ Գրիգորյանի հարազատների վրա սպառնալիք է եղել՝ առհասարակ չխոսել և չանդրադառնալ կատարվածին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 13-ին մահացած «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար քրեական գործ է հարուցվել։ Ներկայումս քննություն է ընթանում։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանների շահերի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը։

Սակայն ուշագրավ է, որ քրգործի հարուցումից հետո Էդիկ Գրիգորյանի հարազատները հրաժարվում են խոսել վերջինիս մահվան հանգամանքներից, շտապօգնության բժշկից, նրա միջամտությունից։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Էդիկ Գրիգորյանի հարազատների վրա ճնշում կա կամ սպառնալիք է եղել՝ առհասարակ չխոսել և չանդրադառնալ կատարվածին»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս