«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Նոյեմբերի 25-ին, «ա լա Սերժ Սարգսյան», Կարեն Կարապետյանը հանդիպման է հրավիրել գործարարներին` խոսելու հայաստանյան տնտեսության դարդուցավից եւ, իհարկե` հարկային ստուգումներից, որից Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տրտնջացել են գործարարները:
Դարձյա՞լ «խաշի շուրջ»` հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Ի՞նչ էական է»: Շատ էական է, որովհետեւ ՀՀ գործարար կանայք շատ սրտնեղված են, որ իրենց չեն կանչում նման կարեւոր հանդիպումների, ասում են` «մի կտոր խաշ ենք ուտում տղամարդկանցով, գաք ի՞նչ անեք»:
«Մենք հրավիրել ենք»,- ասացին: Ի դեպ, կառավարությունում գաղտնի են պահում հանդիպման վայրը` պատճառաբանելով անվտանգությունը, սակայն իմացանք, որ հանդիպման վայրը «փոխել չի կարելի»՝ կրկին Աղվերան, կրկին Մկոյանին պատկանող «Բեսթ Վեսթերն Աղվերան»:
Վարչապետի հետ հանդիպմանը կմասնակցեն նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ օլիգարխ գործարարները՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան եւ այլք, չեն մասնակցելու»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: