Լուսանկարն արվել է Վայոց ձորում
Եղեգիս գյուղի այս տան բանկիչը իր սեփական լուծումն է ստացել մեքենաների կմախքները այսպես դասավորելով: Համաձայնեք, որ հետաքրքիր դիզայներական մոտեցում է:
Լուսանկարը՝ panarmenian.net-ի
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստն ի՞նչ կարգով է հաշվարկվում: Խնդրում եմ ներկայացնել հաշվարկի կարգը:
Լիաննա Պողոսյան (29 տարեկան, դաստիարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի` ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Ի դեպ, չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ չի տրվում` բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում հիփոթեքը: Ի՞նչ է դա:
Տիգրան Հունանյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաեւ հողամասի կառուցապատման իրավունքի գրավը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 260-րդ հոդված):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հիփոթեքի պայմանագրում պետք է նշված լինեն կողմերի անունները եւ բնակության վայրերը, հիփոթեքի առարկան, հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, չափը եւ կատարման ժամկետը: Եթե հիփոթեքով ապահովված պարտավորությունը պետք է կատարվի մաu առ մաu, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն համապատաuխան վճարների ժամկետները կամ պարբերականությունը, դրանց չափերը կամ այդ չափերը որոշելու համար անհրաժեշտ պայմանները: Ի դեպ, հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով: