ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ շփումը հաշմանդամ քաղաքացիների համար դարձել է պատիժ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ շփումը հաշմանդամ քաղաքացիների համար դարձել է պատիժ: Բանն այն է, որ թեեւ նախարարությունը սկսել է հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքով կամ սայլակով ապահովելու հավաստագրեր տալ, սակայն այդ գործընթացը կազմակերպվում է սարսափելի անմարդկային պայմաններում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախ՝ հավաստագրերի տրամադրման վայրը շատ հեռու է` Երեւանի ծայրամասերից մեկում՝ Կորեայի ձոր կոչվող վայրում, բացի այդ՝ հազարավոր քաղաքացիներին ընդամենը մեկ հոգի է սպասարկում, արդյունքում՝ գոյանում են հերթեր, եւ մարդիկ կարող է եւ մի քանի օր անց ստանան այդ հավաստագիրը:

Ավելի դժվար է մարզերի բնակիչների վիճակը, քանի որ նրանք ստիպված են մի քանի անգամ գալ-գնալ Երեւան, մինչեւ իրենց հերթը հասնի: Դժվար չէ ենթադրել, թե իշխանություններն ինչու են այսկերպ վարվում. հույս ունեն, որ քաղաքացիները այս քաշքշուկներից զզված՝ հրաժարվեն 95 հազար եւ 30 հազար դրամ արժեքի հավաստագրերից»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս