«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե առաջիկայում Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդներին հարկադիր բուժման կուղարկեն:
«Բազմաթիվ են դեպքերը, երբ տուբերկուլյոզով հիվանդները ընդահատում են իրենց բուժումը եւ մեկնում են Ռուսաստան, վերադառնում են արդեն կայուն տուբերկուլյոզի տեսակներով: Մենք երեւի թե նախաձեռնենք կառավարության որոշում կամ այլ որեւիցե իրավական ակտ, որի ուժով կկարողանանք այդ անձնավորություններին կարանտինի ենթարկենք մինչեւ բուժումը,- ասել է նա՝ հավելելով,- բուժումը նախատեսում ենք մինչեւ վերջ տանել հարկադիր կերպով: Հակառակ դեպքում մենք տուբերկուլյոզը Հայաստանում չենք հաղթահարի»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: