
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտնվել է դատական քաշքշուկների մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ համալսարանի նախկին աշխատակիցներից Մարինե Գրիգորյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը անվավեր ճանաչի համալսարանի ռեկտորի՝ հունիս ամսին կայացրած որոշումը եւ իրեն վերականգնի նախկին աշխատանքում:
Բանն այն է, որ հունիսի 19-ին Մարինե Գրիգորյանն ազատվել է աշխատանքից եւ հիմա այսպես փորձում է վերականգնել իր իրավունքները»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: