Լոս Անջելեսում ավարտվել է «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք հեռուստամարաթոնը։ Հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։
Այս տարվա խոշոր բարերաներն են.
Անանուն բարերար /ԱՄՆ/- 2.500.000 ԱՄՆ դոլար
Սամվել Կարապետյան- 2.250.000 ԱՄՆ դոլար
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարան- 350.000 ԱՄՆ դոլար
Սամվել Ալեքսանյան- 200.000 ԱՄՆ դոլար
Վարդանյանների ընտանիք- 125.000 ԱՄՆ դոլար
Վարուժան Գրիգորյան- 100.000 ԱՄՆ դոլար
Բարսեղ Բեգլարյան-100.000 ԱՄՆ դոլար
Անանուն բարերար /ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար
Բաղդասարյանների ընտանիք-/ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար
Հենրիկ Տեր-Ղուկասյան /Իրան/- 100.000 ԱՄՆ դոլար
Վալեքս Գրուպ- 100.000 ԱՄՆ դոլար
Վահե Կարապետյան- 60.000 ԱՄՆ դոլար
Ժան Մարի Ատամիան- 50.000 ԱՄՆ դոլար
Ալբերտ Բոյաջյան-50.000 ԱՄՆ դոլար
Նշենք, որ այս տարի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները ուղղվելու են Արցախի տարածքում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը: Նախատեսվում է Արցախում տեղադրել արևային էներգետիկ կայաններ:
Այս տարի հեռուստամարաթոնի թեման է «Բերքառատ Արցախ»: