Ղրղզստանի նորանշանակ նախագահը ստանձնեց պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացել Է Սոորոնբայ Ժեենբեկովի երդմնատվության արարողությունը, եւ նա ստանձնել Է Ղրղզստանի նախագահի պաշտոնը՝ դառնալով հանրապետության հինգերորդ նախագահը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ղրղզստանի նախագահի
ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 15-ին:

Նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովն առաջադրվել Էր կառավարող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից: Քվեարկության ընթացքում, որին մասնակցությունը կազմել Է շուրջ 56 տոկոս, նրան աջակցել Է ընտրողների ավելի քան 54 տոկոսը:

Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Բիշքեկի արվարձանում գտնվող «Ալա Արչա պետական նստավայրի ընդունելությունների դահլիճում: Դրան ներկա են եղել 450 հյուր, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական գործիչներ եւ օտարերկրյա պետությունների դեսպաններ:

Ղրղզստանի նախագահն ընտրվում Է վեց տարով եւ միայն մեկ ժամկետով: Նա նաեւ դառնում Է զինված ուժերի գլխավոր հրամանատար:




Լրահոս