
Եվրոպական խորհրդի կայքում հրապարակվել է Բրյուսելում անցկացվող 5-րդ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը: Կայքում նշվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի առաջնորդներն ու ներկայացուցիչները, Եվրամիության ներկայացուցիչները և ԵՄ անդամ երկրների առաջնորդները և ներկայացուցիչները հանդիպել են Բրյուսելում նոյեմբերի 24-ին և ընդունել են համատեղ հռչակագիր: