Հայաստանում, ինչպես եւ կանխատեսել էին մասնագետները, կարագի գինը գնալով բարձրանում է: Եթե այս հոկտեմբերին «Նոր զելանդական» կարագի մեկ կիլոգրամը խանութներում վաճառվել է 4255 դրամով, ապա «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ երեկվա դրությամբ այն ուներ 4590 դրամ արժեք:
«Անքոր» տեսակի կարագի մեկ կիլոգրամը այս հոկտեմբերին վաճառվել է 4285 դրամով, բայց երեկ այն սուպերմարկետներում եւ խանութներում ուներ 4600 դրամ արժեք: Նշենք, որ մյուս` «Վալիո» տեսակի կարագի մեկ կիլոգրամը հոկտեմբերին ունեցել է 5100 դրամ արժեք, իսկ հիմա այն 5300 դրամով է վաճառվում: Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ էր կատարել կարագի շուկայում, եւ թանկացումները բացատրել էին Նոր Զելանդիայում կաթնատվության ցուցանիշների փոփոխություններով:
Այսինքն` արտադրվող կաթի ծավալները էականորեն կրճատվել են, ինչը հանգեցրել է կարագի գների բարձրացմանը: Միայն թե, կարագի շուկայում գնային բարձրացումները կարող է շարունակվեն մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիս: Ի դեպ, մասնագետների պնդմամբ՝ Հայաստանում գնաճի եւս մեկ ալիք էլ սպասվում է Ամանորի նախաշեմին. սա արդեն՝ ավանդական գնաճի շրջանակներում, որը պայմանավորված է հայկական շուկայի վայրիվերումներով: