Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալների հետքերով. ՄԻՊ աշխատակիցները հանդիպել են նրանց հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները եւ հանդիպում են ունեցել «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներ Արթուր Սանոյանին եւ Ալիկ Դալլաքյանին:  Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դատապարտյալները ՄԻՊ աշխատակիցներին ներկայացրել են իրենց խնդիրը, պահանջել, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ ԱԱԾ ներկայացուցիչները գան ՔԿՀ եւ լսեն իրենց:

«Ժողովուրդ»-ը օրաթերթը նոյեմբերի 22-ին գրել էր, որ ՀՔԾ-ում այդ դատապարտյալների կողմից սուտ մատնություն կատարելու համար քրեական գործ է հարուցվել, նրանք նաեւ ահազանգել էին խմբագրություն՝ ասելով, որ «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանն ու ՀՔԾ քննիչ Մանանդյանը իրենց ամեն կերպ փորձում են համոզել ետ վերցնել «սուտ մատնություն» համարվող ցուցմունքները:




Լրահոս