ՖՈՏՈ. Ինչպես եք Դուք սեղմում Ձեր մատները․ այն շատ բան կարող է ասել Ձեր մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարմինը երբեմն կարող է մարդու մասին ավելի շատ բան ասել, քան նա ինքը: Յուրաքանչյուրը ժեստն ինչ-որ միտք է պարունակում և առաջացումն էլ պատճառներ ունի: Ձեռքերն այս առումով շատ խոսուն են, եթե դրանք թուլացած են և դեպի առջև ուղղված, ապա դա խոսում է մարդու անկեղծ լինեու մասին:

Սեղմված բռունցքն աւ թաքնված ափերը խոսում են դաժան բնավորության մասին: Մեջքի հետևում, գրպանում կամ ոտքերի արանքում թաքնված ձեռքերը խոսում են ինչ-որ բան թաքցնելու մասին:

Առանձին ուշադրության է պետք արժանացնել ձեռքսեղմումներին: Թեթև ձեռքսեմոմը խոսում է անհետաքրքրության և անվճռականության մասին:

Կարելի է փորձարկում անել ձեռքերն իրար կպցնելով: Պետք է հասկանալ, թե որ ձեռքի բութ մատն է վերևում լինում:

Վերևում աջ ձեռքի մատն է

Մարդկանց 2/3-րդն անգիտակցաբար է այդպես սեղմում ձեռքերը: Նրանց համար այդպես հարմար է, սակայն իրականում դա շատ բան է խոսում նրանց անհատականության մասին: Այս մասին առողջ մտածելակերպ ունեն, որոշումներ ընդունելիս ծանրութեթև են անում ամեն ինչ: Նրանք մեծ մասսայականություն են վայելում հակառակ սեռի մոտ, լավ են ընդունվում հակառակ սեռի կողմից: Հարցն այն է, որ նրանք ստեղծում են լուրջ և պատասխանատու մարդկանց տպավորություն իսկ այդպիսինների հետ հաճելի է գործ ունենալ:

Բացի այդ՝ այսպիսի մարդիկ շփվող են: Նրանք արագ են շփումներ հաստատում: Բացասական գծերից է հասարակության կարծիքի հետ շատ հաշվի նստելը: Նրանք նաև ցանկանում են շրջապատի վրա միշտ ազդեղություն ունենալ, սակայն ոչ միշտ է հաջողվում:

Վերևում ձախ ձեռքի մատն է

Այսպիսի մարդկանց մոտ ֆենոմենալ ինտուիցիա է: Նրանք զգում են, եթե ինչ-որ բան այնպես չէ, կամ երբ շարժվում են ոչ ճիշտ ճանապարհով: Այդ ինտուիցիան օգնում է նաև նրանց հասկանալ, թե ինչ ճանապարհ ընտրեն, երբ գտնվում են երկընտրանքի առջև: Նրա օգնությանը հաճախ են դիմում շրջապատի մարդիկ, երբ ցանկանում են որոշումներ կայացնել: Հասարակության մեջ նրանք իրենց հավաքված և սառն են պահում՝ թույլ տալով իրենց բացվել միայն ընկերների շրջապատում:

Այսպիսի մարդիկ չգիտեն, թե ինչ բան է վախը: Նրանք չեն վախենում ռիսկի դիմել, ետ չեն կանգնում ճանապարհից: Նրանք սիրում են ճանապարհորդել, նոր բաներ բացահատել, ծանոթանալ այլ երկրների մշակույթների հետ:

Մարմնի լեզուն սովորելը ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև օգտակար: Դա թույլ է տալիս լավ հասկանալ զրուցակցին:




Լրահոս