Նոյեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 230 հասցեի մոտ իրար են բախվել «Յագուար», «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 18-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նոյեմբերի 22-ին, ժամը 15.50-ին, Շենգավիթ փողոցում իր վարած «Նիսան»-ի և «ՎԱԶ-2102» ու մեկ այլ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 1.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ.Մահարու փողոցի թիվ 73 տան մոտ վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 126 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «Մազդա», «Օպել» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մազդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Ռենո-Դաստե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի թիվ 41 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Կապանի Բաղաբերդ թաղամասում անհայտ անձը դեռևս չպարզված տրանսպորտային միջոցով վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է «Մերսեդես-Բենց»-ի 53-ամյա վարորդը, որը նույն օրը, ժամը 23.40-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: