
Չնայած Քարդաշյան ընտանիքի շուրջ տեղի ունեցող սկանդալներին, միևնույնն է նրանց հանդեպ հետաքրքրությունները չեն մարում։ Նրանցից ոմանք ծայրահեղ քայլերի են դիմում։ 24-ամյա Ջենիֆեր Պապլոնան ծախսել է գրեթե 500 հազար դոլար պլաստիկ վիրահատությունների համար, որպեսզի այնպիսի տեսք ունենա, ինչպիսին Քիմ Քարդաշյանը։
Վիրահատություններն իսկապես փոխել են Ջենիֆերի կյանքը։ Նա մասնակցել է տարբեր գովազդային հոլովակների նկարահանումներին, թողարկել է սեփական դիմահարդարման պարագաների հավաքածուն և նկարահանվում է «Plastics of Hollywood» ռեալիթի շոուում։