«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 23-ին Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին «Ժառանգության» լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը տարբերվել է նրա նախորդ ելույթներից: Նա այս ամբիոնից մշտապես խիստ քննադատական ելույթներ է ունենում, սակայն այս անգամ «բադասխան» չի պահանջել ո՛չ ՀՀ իշխանությունից, ո՛չ էլ նրանց իր գիրկը տանող «Յուրոփից»: «Նրա ելույթը բավականաչափ կոռեկտ, երկրի համար այդ կարեւոր օրվա պատմականության գնահատականով եւ կոնսոլիդացված էր»,- ասացին ունկնդիրները: Ջերմ ու կոռեկտ է եղել նաեւ ՀՀ բոլոր ներկայացուցիչների` միմյանց հետ բարեւ-բարլուսը:
Ինչպես նաեւ Բրյուսելում հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունների բարեւ-բարլուսը. նրանք հանգրվանել են նույն հյուրանոցում: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի եւ Սերժ Սարգսյանի շփումներն էլ են ջերմ եղել, ինչի առթիվ բրյուսելցի մեր հայրենակիցն ասաց. «Ռուսաստանի աչքից հեռու»»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: