«Քանի որ խոստացել եմ, ցավոք, պետք է կատարեմ». Պարույր Հայրիկյանը վեց ամիս չի շփվի լրագրողների հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ ՀՀ ԿԸՀ շենքի առջեւ շարունակել է իր բողոքի ակցիան: Նա ԿԸՀ-ից պահանջում է իրեն ձեւաթուղթ տրամադրել, որ կարողանա սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու ստորագրահավաք սկսել: ԿԸՀ-ն հրաժարվում է նրա պահանջը կատարել, քանի որ Սահմանադրության համապատասխան դրույթը ուժի մեջ է մտնելու եկող տարվա ապրիլի 9-ից հետո:

Ինչեւէ, ԱԻՄ նախագահը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվի, ինչին չի հավատում, ապա ինքն իրեն կպատժի եւ 6 ամիս լրագրողների հետ չի շփվի: Երեկ՝ համաձայնագրի ստորագրումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթը Հայրիկյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք պատժի խոստումն ուժի մեջ է: «Քանի որ խոստացել եմ, ցավոք, պետք է կատարեմ: Այդ խոստումը ես նախկինում էլ էի հնչեցրել, եւ դա վերաբերում էր ասոցացման համաձայնագրին: Այս համաձայնագիրը ասոցացմանից տարբերվում է, բայց, դե, մանրուքների մեջ չեմ խորանում: Ու այսօրվա (երեկվա) ասուլիսն առաջիկա վեց ամիսների իմ վերջին շփումը կլինի լրագրողների հետ»,- պատասխանեց Հայրիկյանը»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս