Երեկ Վանաձորի զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Զինծառայողը սրտի կաթված է ստացել: Հանկարծամահ եղած զինծառայողը 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է: Նա Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ է: