Տարեսկզբից հայտարարված միլիարդավոր դոլարների ներդրումները գոլորշու պես անհետացա՞ն. ուշագրավ հանգամանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա սկզբին՝ խորհրդրանական ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում, Հայաստանի իշխանական կուսակցությունները ներդրումներ խոստանալու իսկական մրցավազք էին սկսել է: Ինչպես հայտնի է, ներդրումների նկատմամբ ամենազգայունը շինարարույթան բնագավառն է:

Այս տարվա տասը ամիսների արդյունքներով շինարարության ծավալները անցած տարվա համեմատ ոչ միայն չեն աճել, այլեւ 0,9 տոկոսով նվազել են: Սա ուղղակի փաստում է, որ տարեսկզբից հայտարարված միլիարդավոր դոլարների ներդրումները չեն եկել կամ էլ գոլորշու պես անհետացել են:

Ի դեպ, ուշագրավ է այն հանգամանքը, որ տաս ամիսների կտրվածքով զգալի աճել է առեւտրի եւ ծառայություններ շրջանառության ցուցանիշը: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է առեւտրի ոլորտում տեղի ունեցած փոփոխություններին: Առեւտրի ծավալների աճը փաստացի ՀՀ ՊԵԿ-ի վարած նոր քաղաքականության արդյունքն է: Ինչպես հայտնի` ՊԵԿ-ը ամեն ինչ անում է, որպեսզի առեւտրականները ՀԴՄ-ով աշխատելուց չխուսափեն:




Լրահոս