Չեմ կարծում` Ադրբեջանը հիմա պետք է նշի իր պարտությունը կամ Հայաստանն իր հաղթանակը. Հովհաննես Իգիթյանը՝ ԱԼԳ հռչակագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի` երեկ ընդունված Հռչակագրի տեքստում առհասարակ անդրադարձ չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին: ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ճիշտ համարեց, որ կոնկրետ Լեռնային Ղարաբաղի մասին այնտեղ ձևակերպումներ չկան:

«Ի վերջո, դա ո′չ ԵԱՀԿ-ն է, ո′չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոնֆերանսը: Այնքանով, որքանով որ նշված է համաձայնագրի մեջ, որ Լեռնային Ղարաբաղի հացով զբաղվում է Մինսկի խումբը եւ Եվրամիությունը եւս մեկ անգամ շեշտեց այդ մասին, դա բավարար է»,- նկատեց նա:

Իգիթյանը ընդգծեց, որ Ադրբեջանը փորձում էր ցանկացած կազմակերպությունում անցկացնել իր տեսակետները, բայց այստեղ չստացվեց և չպետք է ստացվեր: «Եթե ստացվեր, դա կլիներ սխալ: Դա մեզ համար ոչ լավ է, ոչ վատ, այդպես պետք է լիներ: Սակայն ես չեմ կարծում, որ Ադրբեջանը հիմա պետք է նշի իր պարտությունը կամ Հայաստանն իր հաղթանակը»,- հավելեց նա:




Լրահոս