«Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը, որ ձերբակալվել էր կալանավայրում բացահայտված կոռուպցիոն սկանդալի եւ չարաշահումների արդյունքում հարցված քրեական գործի շրջանակներում, հրաժարվում է ցուցմունք տալ:
«Ժողովուրդ» օրաթերթին, սակայն, հայտնի դարձավ, որ մյուս կողմից շարունակվում են այդ գործով քննչական գործողությունները եւ ստուգումները: Բայց արդյունքների մասին դեռ վաղ է խոսել: Նշենք նաեւ, որ Մկրտչյանից բացի՝ կալանավորվել է նաեւ ՔԿՀ մի քանի այլ աշխատակից: