Ավելի քան 40 մլն դրամի դասընթաց` սահմանամերձ գյուղում. ինչ են հայտնաբերել իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էկոսոցիում» հասարակական կազմակերպությունը Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր համայնքում ավելի քան 40 մլն դրամի դասընթացներ է իրականացրել: Նշված դասընթացները, կամ ինչպես ընդունված է ասել՝ խորհրդատվությունը «Էկոսոցիում» հ/կ-ն իրականացրել է մինչեւ 2013 թվականը:

Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Աչաջուրի նախկին գյուղապետ Կամո Ղալթախչյանը, որը 2013 թվականից ղեկավարում էր համայնքը, սակայն այս տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում պարտվել ու չի վերընտրվել:

Աչաջրի համայնքապետարանից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ 40 մլն դրամի շրջանակներում ՀԿ-ն գյուղապետարանին մեկ հատ համակարգիչ է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ 40 միլիոն դրամի խորհրդատվության պատմությունը իրավապահները քննել են, սակայն հայտնի չէ, թե ինչու է այդքանով ամեն ինչ ավարտվել:

Ո. Սարգսյան
Տավուշ




Լրահոս