Մյուսները կրճատում են, ԱԳՆ-ն՝ ավելացնում. 10 նոր հաստիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած կառավարությունը նախաձեռնել է օպտիմալացումներ նաեւ պետական կառավարման համակարգում, սակայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ընդհակառակը, առաջիկայում 10 հաստիք կավելանա: Բանն այն է, որ 2017 թվականի ՀՀ ԱԳՆ բյուջետային հայտի համաձայն՝ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 10 կցորդի հաստիքի համար գումար։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունը այս մասին որոշման նախագիծ է ներկայացրել կառավարություն: Ըստ այդմ, ԱԳՆ հաստիքային աշխատողների թվաքանակը 299-ից կդառնա 309: Ըստ ԱԳՆ-ի` այն կհամապատասխանեցվի 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված թվաքանակին։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ լրացուցիչ հաստիքները նախատեսված են ՀՀ դիվանագիտական դպրոցի այս տարվա շրջանավարտներից 10-ին որպես կցորդ հաստիքագրելուն։




Լրահոս