Կաշառք ստանալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել. նա Կիևում է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Ուկրաինայի իրավապահ մարմինների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 31-ին Ուկրաինայի Կիև քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր, իսկ նոյեմբերի 24-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից «Կիև-Երևան» չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1980 թ. ծնված Խաչատուր Բ.-ն, որը 2012թ. սեպտեմբերի 10-ից ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:




Լրահոս