«Հայաստանը 25 տարի անց կկորցնի ԵՄ «կոնյակ» արտահանելու հնարավորությունը». ռուսական լրատվամիջոցների արձագանքը ՀՀ-ԵՄ համաձայնագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական առաջատար լրատվամիջոցները երեկ անդրադարձել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Tass.ru-ն գրում է, որ բանակցություններն ավարտվել էին դեռևս 2017 թվականի փետրվարին, սակայն ԵՄ-ն առաջարկել էր փաստաթղթի ստորագրումը հետաձգել մինչ Ալգ գագաթնաժողով՝ դրան ավելի կարևորություն հաղորդելու համար:

Gazeta.ru-ն անդրադառնալով ստորագրմանը` նշում է, որ այն հնարավորություն կտա Հայաստանին լայնացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ տնտեսական, գիտական, էկոլոգիական և մշակութային բնագավառներում: Միաժամանակ ռուսական լրատվամիջոցը ընդգծում է, որ Հայաստանը դուրս չի գալու ԵԱՏՄ-ից:

RBK-ն առավել լան է անդրադարձել գործընթացներին և նշել, թե համաձայնագիրը ևս 25 տարի հնարավորություն է տալիս արտադրողներին իրենց բրենդն անվանել «հայկական կոնյակ»:

«Փաստաթղթում նշվում է, որ կոնյակ անվանումը հանդիսանում է ֆրանսիական աշխարհագրական անվանում, սակայն Երևանի հետ համաձայնագիրը հնարավորություն է տալիս, որ առաջիկա 25 տարում արտադրողները կարողանան այդ բառն օգտագործել և դրանք արտահանել նույն պայմաններում ու անունով, ինչ այժմ: ԵՄ-ն նաև տեխնիկական և ֆինանսական օգնություն կցուցաբերի, որ Հայաստանն աստիճանաբար հրաժարվի այդ անվանումից: Այսինքն` Հայաստանը 25 տարի անց կկորցնի ԵՄ «կոնյակ» արտահանելու հնարավորությունը»,- գրում է կայքը:




Լրահոս