Հայ բազկամարտիկներն ուժեղ են նաև ոգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի Ռումիա քաղաքում անցկացվեց բազկամարտի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ «Ոսկե տուրը», որտեղ Հայաստանը պատվով ներկայացրին Սարգիս Ստեփանյանը, Խաչատուր Սարիբեկյանը եւ Աշոտ Ադամյանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը հայտնեց, որ մրցաշարին մասնակցեցին նաեւ սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարզիկներ, որոնց համար «Ոսկե տուրն» աշխարհի գավաթի կարգավիճակ ուներ:

ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը նվաճեց երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Ստեփանյանը հաղթող դարձավ 75 կգ (PID-sitting – հենաշարժողական համակարգի խնդիրներով) եւ 80 կգ (PIDH-sitting – վերին վերջույթների խնդիրներով) քաշային կարգերում: Հայ մարզիկը երկրորդ տեղը զբաղեցրեց Senior men left PID OPEN բացարձակ քաշային կարգում:

Խաչատուր Սարիբեկյանն (80 կգ) արծաթե մեդալ նվաճեց PIDH-sitting կարգում:

Ավելի վաղ առողջ մարզիկների մրցապայքարում 63 կգ քաշային Աշոտ Ադամյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

Լուսանկարը՝ Սարգիս Ստեփանյանի անձնական արխիվից




Լրահոս