Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին երկարաձգեց պայմանագրի ժամկետը հարազատ ակումբի հետ:
Նոր պայմանագիրը ստորագրելուց հետո արգենտինացին խոսել է լրագրողների հետ.
«Չափազանց երջանիկ եմ: Ուրախ եմ, որ նախկինի պես «Բարսելոնայի» մի մասն եմ կազմում: Միշտ ասել եմ, որ կցանկանամ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է «Sport»-ը:
Ըստ նոր համաձայնագրի՝ ֆուտբոլիստը կատալոնական ակումբում կմնա մինչև 2021 թվականը: