shamshyan.com-ը գրում է․ «Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհին Գորհայքի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդ քաղաքի բնակիչ 61-ամյա Աշոտ Նահապետյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CX 359 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել MAN մակնիշի 018 ZZ 33 համարանիշի ավտոմեքենայի մեջ: Վթարի հետևանքով 06-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»։
Մանրամասները՝ այստեղ։