Ինչպես երևանյան շրջագայությունը միացրեց ռուսական շոու-բիզնեսի աստղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Сливки» խմբի նախկին կատարող և «Руки вверх» խմբի մենակատար Սերգեյ Ժուկովի կինը` Ռեգինա Բուրդը, պատմել է, որ լուրջ հարաբերությունների սկիզբը դրվել է դեպի Հայաստան ճամփորդությունը:

«Մեզ համար ճակատագրական եղավ Հայաստան այցեությունը` կապված քաղաքի օրվա հետ: Սակայն համերգը չեղարկվել էր: Մենք գնացինք լճի մոտ գտնվող ռեստորան, աննկարագրելի գեղեցիկ մի տեղ, որտեղ Սերյոժան փորձում էր ողջ երեկոյի ընթացքում հոգ տանել իմ մասին, իսկ ես պարզապես ամաչում էի»,- պատմել է Բուրդը «PeopleTalk» պարբերականին տված հարցազրույցում:

Եվ Հայաստանում հանդիպելուց հետո նրանց հարաբերություններն ավելի են լրջանում ու խորանում և շուտով ամուսնանում են: Սերգեյ Ժուկովն ու Ռեգինա Բուրդը միասին են արդեն ավելի քան տասը տարի: Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները երեք երեխա ունեն:




Լրահոս