lenta.ru-ն հաղորդում է, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի կենտրոնում գտնվող «Աստորիա» ռեստորանում նոյեմբերի 26-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երեք մարդ է սպանվել:
Փոխհրաձգությանը մասնակցած չորրորդ անձը փախուստի է դիմել հանցագործության վայրից:
Տարաձայնույթունն առաջացել է ռեստորան այցելած «Վիտյազ» անվտանգության ծառայության ղեկավար Սերգեյ Բորովոյի և քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանցի միջև, որն այնտեղ է եղել իր ընկերների հետ:
Առաջինը զենքը հանել է Բորովոյը և կրակել Սարայանցի վրա, որը տեղում մահացել է: Դրանից հետո Սարայանցի ընկերը՝ Մուխթար Մալսյուգենովը, պատասխան կրակ է բացել Բորովոյի և նրա կողքին կանգնած ընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության գնդապետի ուղղությամբ: Նրանց մի քանի փամփուշտ է դիպել, և նրանք մահացել են հիվանդանոցում:
Նախնական տվյալներով՝ «Աստորիա» ռեստորանում տղամարդիկ վիճել են կնոջ համար: Ռեստորանի տնօրեն Օլեգ Չեբոտարևը հայտնել է, որ ներկաներն անգամ չեն հասցրել հասկանալ, թե ինչից են սկսվել կրակոցները: