Ամիսներ շարունակ հանդիպում էր աղերսում Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի օգնություն խնդրեր. Իվետա Տոնոյանի արձագանքը` Ծառուկյանի դեմ հնչած մեղադրանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բացառված է, որ պարոն Ծառուկյանը տեղյակ չլինի, թե իր «Առինջ մոլի» ղեկավարներն ինչ շահեր ունեն, ինչ գումարներ են աշխատել ժամանակին և ինչից են զրկվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը.

«Կան հարյուրավոր տաղավարներ, որոնցից գումարներ է գանձում Ծառուկյանը, իսկ հարկային մարմինները տեղյակ չեն: Նա չի ուզում հարկային մարմինները ներխուժեն «Առինջ մոլ», որպեսզի այդ ամենը չբացահայտվի»,-նշել է նա:

Ի պաատսխան այս հայտարարության ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել է.

«Իհարկե, երբ որ մարդու սեփական անձը որևէ կարոևորություն իրենից չի ներկայացնում և նշանակություն չի ունենում, երբեմն նման մարդիկ փորձում են սեփական անձի հանդեպ ուշադրություն հրավիրել հասարակության մեջ հեղինակություն ունեցող անձանց անունը շահարկելով: Նման երևույթներից մեկն էլ այսօր իր բարբաջանքներով աչքի ընկած այդ կերպարն է: Գագիկ Ծառուկյանի անունը պատվերի շրջանակներում շահարկելուց առաջ, Տիգրան Հովհաննիսյանը լավ կաներ լարեր հիշողությունը ու մտաբերեր, որ ամիսներ շարունակ հանդիպում էր աղերսում Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի հերթական անգամ նրանից օգնություն խնդրեր իր ու իր կազմակերպության համար: Կամ լավ կաներ մտաբերեր, թե տարիներ առաջ պարոն Ծառուկյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ինչպիսի գնահատականներ էր հնչեցնում պարոն Ծառուկյանի մասին: Ցավում եմ, որ ծերունական մառազմը ժամանակից շուտ է այցելել Տիգրան Հովհաննիսյանին, ով ոչ միայն հիշողության հիմնահատակ կորուստ է ունեցել, այլ նաև արդեն զառանցանքների գիրկն է ընկել»:




Լրահոս