Armenian text to speach

«ԵԱՏՄ-ի ներսում համագործակցությունը զարգացնելը ՀՀ իշխանությունների գործն է». ինչ կտա համաձայնագիրը Հայաստանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ԵԱՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ին չի վնասում: Իսկ ԵԱՏՄ-ի ներսում համագործակցությունը զարգացնելը ՀՀ իշխանությունների գործն է:

«Թող զարգացնեն այդ համագործակցությունը, ով է նրանց խանգարում: ԵԱՏՄ-ն ընդհանուր նորմեր է սահմանել բոլոր երկրների համար, ինչպե՞ս կարող է այն վնասել Հայաստանին: Հայաստանն իր համար բացել է այդ շուկաները: Ես ինքս այդ կառույցից Հայաստանի համար միայն օգուտներ եմ տեսնում:

Եվ դա փորձում եմ բացատրել նաեւ ընդդիմախոսներին ու ցույց տալիս թվեր, որոնց համաձայն՝ ՌԴ-ի համար ավելի քիչ շահավետ է բաց շուկան, իսկ մյուս երկրների համար շահավետ է, որ բացվում է ռուսական շուկան»,- ասել է նա »:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս