Տնտեսագիտական համալսարանի դասախոսները` իշխանության ջատագովներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում «Ելք» խմբակցությունը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ: Երեկվա լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ ոլորտի փորձագետներ:

Հետաքրքիր է, որ ներկաների շրջանում մեծ թիվ էին կազմում հատկապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները, որոնց իշխանությունը բերել էր, որ ԵԱՏՄ-ի մասին որպես մասնագետ, թվերով հիմնավորումներ ու կարծիքներ հայտնեին: Վերջիններս ելույթ ունենալուց հետո չէին շարունակում ներկա գտնվել քննարկմանը, այլ լքելով նիստերի դահլիճը, ուղեւորվում էին իրեն ծանոթ պատգամավորների աշխատասենյակ:

Լսումները տեւեց մոտ հինգ ժամ, որից հետո որոշում կայացվեց այս թեման շարունակել արդեն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: Լսումների ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ելք խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը կարծիք հայտնեց, որ իրենց ներկայացված փաստերին ՀՀԿ-ականների կողմից այդպես էլ հակափաստարկներ չեն հնչել:




Լրահոս